Թուրքիայի հարավային 5 նահանգներում անտառային հրդեհները շարունակվում են մոլեգնել

Թուրքիայում հուլիսի 28-ից բռնկված անտառային հրդեհի 208 օջախից 196-ը մեկուսացվել է։ Այս մասին ասվում է Թուրքիայի Անտառային տնտեսության գլխավոր վարչության թվիթերյան գրառման մեջ։

Գրում է «Անադոլու» գործակալությունը։ Բացի այդ, հաղորդագրության մեջ նշվում է, որ յոթ հրդեհ է շարունակվում Մուղլա նահանգում, երկուսը՝ Անթալիայում, մեկական էլ Այդինում, Դենիզլիում, Իսփարթայում։

Նախօրեին էլ Թուրքիայի գյուղատնտեսության ու անտառտնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլին էլ հայտարարել էր՝ 12 անտառային հրդեհները շարունակվում են երկրի հարավում, այդ թվում՝ Անթալիայում ու Մուղլայում։

Նա նաև նշել էր, որ հրդեհի դեմ պայքարում ներգրավված է 16 ինքնաթիռ, 56 ուղղաթիռ, 850 ջրցան մեքենա ու ավտոցիստեռն։ Թուրքիայի առողջապահության նախարարության տվյալներով էլ՝ հրդեհների հետևանքով զոհվել է 8 մարդ, տուժել՝ 864-ը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ