Երբ գալիս է քնի ժամը․ Մանկապարտեզում քնելու համար ավելի լավ և հարմար պայմաններ են առաջարկում

8-րդ գումարման ԱԺ-ի առաջին նստաշրջանի 2-րդ օրը խորհրդարանը քննարկում է ԱԺ փոխնախագահների ընտրության հարցը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ նախագահի տեղակալների պաշտոններում առաջադրել է Ռուբեն Ռուբինյանի և Հակոբ Արշակյանի թեկնածությունը, իսկ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները՝ Իշխան Սաղաթելյանի։

Մինչև կհասկանանք՝  այս ԱԺ-ում ով ինչի համար է կոնկրետ գործուղվել , մեր որոշ հարգարժան պատգամավորներ կարծես ընկել են իրենց մանկության օրրան և շփոթում են մանկապարտեզը ՀՀ ԱԺ-ի հետ։

Ձեզ մանդատ չեն տվել, որ ԱԺ նիստերի դահլիճում քնեք, հարգելի ընդդիմադիրներ, քնելու համար բնավ պարտադիր չէր ԱԺ-ի պատգամավորի աթոռ, քնելու համար մանկապարտեզում ավելի լավ և հարմար պայմաններ են առաջարկում։

Լրջացեք պարոնայք, այն հարցերը, որ հնարավոր էր մեկ օրում լուծել, արդեն երկրորդ օրն է էժանագին ներկայացումներով տեղափոխում եք հաջորդ նիստի։

Եթե ձեզ թվում է, որ այսպես անիմաստ օրակարգով կոչնչացնեք այս կառավարության և պետության գոյությունը, այն ինչի համար թերևս ցուցված եք ձեր քաղաքական կնքահայրերի կողմից ԱԺ նիստերի դահլիճ, ապա ձեզ հիասթափություն է սպասվում․․․

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ