Ֆրանսիան խստացրել է սահմանափակումները չպատվաստված անձանց նկատմամբ

Օգոստոսի 1-ից Ֆրանսիան խստացրել է սահմանափակումներն այն անձանց նկատմամբ, որոնք չեն պատվաստվել կորոնավիրուսային վարակի դեմ, գրում է Shantnews.am-ը:

Մասնավորապես, երկիրը մի շարք արգելքներ է սահմանել նման մարդկանց հասարակական վայրեր այցելելու համար՝ բարեր, ռեստորաններ, հիվանդանոցներ, առևտրի և ժամանցի կենտրոններ:

Հուլիսի 31-ին ուժի մեջ մտած սահմանափակումների մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Դիմելով ազգին՝ Ֆրանսիայի առաջնորդը նշել է, որ պատվաստումից հրաժարվելը եսասիրության և անպատասխանատվության դրսևորում է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ