Վրաստանում կան կորոնավիրուսով հսկայական թվով վարակվածներ

Օգոստոսի 1-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 654 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում  է կառավարության stopcov.ge կայքը։

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1319 մարդ, մահացել է 33 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 422 188,  ապաքինվել է 384 712 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 853:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 31 806 թեստավորում։

Կարանտինի ռեժիմում գտնվում է 49 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5 881 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 2038 անձ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ