44-օրյա պատերազմում զոհված 22 զինծառայողների հիշատակին նվիրված հուշահամալիր է բացվել

3-րդ զորամիավորման զորամասերից մեկում բացվել է հուշահամալիր՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված 22 անմահ հերոսների հիշատակին, տեղեկացնում են պաշտպանության նախարարությունից:

Միջոցառմանը ներկա են եղել բարձրաստիճան սպաներ, ծնողներ, հարազատներ և հյուրեր։

Օրհնության խոսք է ասել Տավուշի թեմի առաջնորդ տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, զոհվածների հարազատներին իրենց զորակցությունն է հայտնել զորամիավորման հրամկազմը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ