«Այս փաստը հատուկ ուշադրության է արժանի․..». Նիկոլ Փաշինյան

Այսօրվա գործադիր նիստին ՀՀ Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսեց Ադրբեջանի պահվածքի մասին։

«Հայաստանը բազմիցս ընդգծել է իր պատրաստակամությունը ցանկացած պահի սկսելու բանկցային գործընթացը ԵԱՀԿ առաջարկվող ֆորմատով։ Այսուհանդերձ Ադրբեջանը իր բոլոր գործողություններով փորձում է խափանել երկխոսության որեւէ հնարավորություն, հռետորաբանությամբ եւ գործողություններով վարկաբեկելով նաեւ նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունները։ Մասնավորապես ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի Ադրբեջանում շարունակվում են հայ ռազմագերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց շինծու դատավարությունները, որի հետեւանքով նրանք դատապարտվում են երկար տարիների ազատազրկումների։

Հատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ վերջին շրջանում գրեթե բոլոր դատապարտվածները գերեւարվել են նոյեմբերի 9-ից հետո խաղաղապահների պատասխանատվության գոտիներում։ Եթե այս փաստը համադրում ենք այն լայնածավալ հակաքարոզչության հետ, որ Ադրբեջանում վարվում է ընդեմ խաղաղապահների եւ այն փաստը, որ Ադրբեջանը մինչեւ օրս չի ստորագրել խաղաղապահների մանդատը ակնհայտ է դառնում, որ սա խաղաղապահների ՝ այսինքն Լեռնային Ղարաբաղում կայունության ու խաղաղության դեմ իրականացվող գործերի շարք է», — ասաց Փաշինյանը։

Մանրամասները ՝ տեսանյութում։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ