«Եթե այդտեղով անցնելուց չլիներ Ռոբերտ հոպարը, հիմա այդ մարդիկ սպանել էին հորս ու չգիտեմ էլ հետո ինչ կանեին…». Ամիրյան փողոցում միջադեպի ժամանակ հետապնդման ենթարկված աղջիկը մանրամասներ է հայտնել

Ամիրյան փողոցում միջադեպի ժամանակ հետապնդման ենթարկված աղջիկը մանրամասներ է հայտնել:  Նա իր  ֆեյսբուքյան էջում գրել է.

Մինչ այս պահը չեմ կարողանում հստակ հասկանալ, թե ինչպես են կարողանում մարդիկ ընկնել կնոջ ու նրա դստեր հետևից, հետապնդել, սպառնալ ու հայհոյել։

Երեկ Ամիրյան փողոցում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ես ու մայրս հրաշքով ենք փրկվել։ Մի քանի հոգի, որոնք ոչ ադեկվատ էին, հետապնդում էին մեզ, հայհոյում, սպառնում։ Ես եմ նկարել այդ մարդկանց մեքենան և ուղարկել հայրիկիս, հետո եկել են հայրս ու նրա ընկերները։

Եթե այդտեղով անցնելուց չլիներ Ռոբերտ հոպարը, հիմա այդ մարդիկ սպանել էին հորս ու չգիտեմ էլ հետո ինչ կանեին մեզ։

Մենք փրկվել ենք հրաշքով։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ըստ մեր տեղեկությունների, ոտքից հրազենային վիրավորում ստացած ԱՄՆ քաղաքացին մեքենայով հետապնդել է «Բաղնիքի Արման» մականվամբ հայտնի Արման Ապիյանի կնոջն ու դստերը։ Ապիյանի կինը զանգել է ամուսնուն, որից հետո ամուսինը եկել է Ամիրյան փողոց և վիճաբանություն է սկսվել Ապիյանի և հետապնդողների միջև, որի ընթացքում ԱՄՆ քաղաքացին դանակահարել է Արման Ապիյանին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ