Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը հայերեն գրառում է արել

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնատան Լակոտը հայերեն գրառում է արել իր Twitter-յան էջում.

Հուլիսի 4-ին Ֆրանսիայի Ազգային տոնի առիթով հանդիպելով Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտին, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարելիք մոտալուտ այցի մասին:

Մինչ այդ, Էմանուել Մակրոնին հղված շնորհավորական ուղերձում Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը խոսել էր հայ-ֆրանսիական քաղաքական բարձր մակարդակի, առանձնաշնորհյալ հարաբերության մասին: Այդ հանգամանքը իհարկե անկասկած է, սակայն իր հետ բերում է նաև դրանից բխող մի հարց կամ խնդիր:

Հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունն այդուհանդերձ ունի ամրագրման առարկայական անհրաժեշտություն: Խոսքը հայ-ֆրանսիական խոշոր գործակցության մասին է, որը թույլ կտա այդ հարաբերության առանձնաշնորհյալ բնույթը ներկայացնել կոնկրետ դրսևորումներով: Այլ կերպ ասած, հայ-ֆրանսիական խոշոր նախագծերի ժամանակն է, որոնք մասնավոր բնույթից զատ, կունենան նաև որոշակի միջպետական հատկանիշ կամ բաղադրիչ, այդպիսով իրապես ազդարարելով հատուկ հարաբերության իրականությունն ու գործնականությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ