Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը եզրափակչի առաջին տուրում հաղթեց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան, 21-ամյա գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի 1/32 եզրափակչի առաջին տուրում հաղթել է ՖԻԴԵ-ի դասակարգման 6-րդ համար, ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին։

«Մարտիրոսյան 1 -0 Մամեդյարով․

Աշխարհի գավաթի 3-րդ շրջանի առաջին պարտիայում Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ տոնեց Ադրբեջանի առաջատար շախմատիստ Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ»,-նշում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ