Վահե Հակոբյանը մեկնել է Հայաստանից

Ըստ մեր հավաստի  աղբյուրների Սյունիքի  նախկին մարզպետ Վահե Հակոբյանն այսօր մեկնել է Հայաստանից։  Ինչպես հայտնում է մեր աղբյուրը Վահե Հակոբյանը մեկնել է Օդեսա հանգստանալու։

Թվում է, թե արտասովոր  բան  չկա, բայց առնվազն զավեշտալի է, երբ իրար հերթ չտալով բերման են ենթարկվում  «Հայաստան» դաշինքի անդամները, նրանցից ոմանք կալանավորվում են, ոմանք ձերբակալվում, շատերին մեղադրանք  Է առաջադրվում,  իսկ Վահե Հակոբյանը մեղմ ասած խաչ քաշելով բոլորի վրա մեկնում է իբրև թե հանգստանալու։

Այս օրերին ուժայինների կողմից բերման են ենթարկվել Վահե Հակոբյանի  բազմաթիվ  մտերիմներ,  իսկ  երեկ բերման է ենթարկվել Վահե Հակոբյանի կնոջ քույրը, բայց  անգամ  դա չխանգարեց,  որ  բոլորին «փուռը տալով» Վահե Հակոբյանը մեկնի  երկրից ու  ամենակարևորը՝ սեփական հաճույքների համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ