Ռուս խաղաղապահներն ապահովում են հացահատիկի բերքահավաքի անցկացման անվտանգությունը Մարտակերտի շրջանում. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահներն ապահովում են Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի բնակիչների կողմից իրականացվող հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի աշխատանքների անվտանգությունը: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

«Ներկա պահին իրականացվում է գյուղատնտեական աշխատանքների անվտանգության ապահովումը Մարտակերտի շրջանում»,- հայտնել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսեյ Կոլեսնիկովը:

Նշվում է, որ տվյալ շրջանի համար հացահատիկի բերքահավաքն ուշացումով է սկսվել. երկու ամսից կմեկնարկի ձմռան ցանքը, իսկ դաշտերը չեն հասցնի վերականգնվել:

Մարտակերտի շրջանի դաշտերում իրականացվող աշխատանքներով կավարտվի Լեռնային Ղարաբաղի հացահատիկի բերքահավաքը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն էին ձեռք բերել, ստորագրվել էր հայտարարություն, որով Ադրբեջանին են անցել Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ