Ով է Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատարը․ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արարատ Թումանյանը նշանակվել է Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով՝

1. Արարատ Թումանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար»։

Հիշեցնենք, որ հուլիսի 7–ին, Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնից հրաժարական տվեց Մխիթար Զաքարյանը, որը օրեր անց՝ հուլիսի 12–ին, ձերբակալվեց։ Նա կալանավորվել է 2 ամսով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ