«Սա պետք է լինի տարածաշրջանում ԵՄ ներգրավվածության վերականգնման մեկնարկը…»․ Բոգդան Աուրեսկու

Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն անդրադարձել է հունիսին ԵՄ երկրների ԱԳ նախարարների հետ Հարավային Կովկաս կատարած այցին:

«Սա պետք է լինի տարածաշրջանում ԵՄ ներգրավվածության վերականգնման մեկնարկը: Մենք պետք է հաշվի առնենք առկա կամ նոր բոլոր գործիքները, ինչպիսիք են՝ ԵՄ-ի հետ համագործակցության խորացումը և վստահության ամրապնդման միջոցառումների խթանումը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թվիթերի»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Ռումինիայի արտաքին գործերի նախարար:

ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարները Հայաստանում էին հունիսի վերջին: Նրանց ընդունել էին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետները նշել էին, որ տարածաշրջանային այցի նպատակն է ընդգծել Եվրամիության համար հարավկովկասյան տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների և ԵՄ Արևելյան գործընկերության կարևորությունը:

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •