Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կա 5 վիրավոր

Կոտայքի մարզում հուլիսի 9-ին՝ ժամը 18:10-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում՝ «Ծովինար» լճի մոտ, բախվել են Հրազդան քաղաքի բնակիչներ, 69-ամյա Համլետ Գևորգանի վարած Mercedes մակնիշի և  30-ամյա Սարգիս Հովսեփյանի վարած Opel մակնիշի ավտմեքենաները: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Վթարի հետեւանքով 2 վարորդները և նրանց ուղևորներ, Հրազդան քաղաքի բնակիչներ, 28-ամյա Հ. Հայրապետյանը, 3-ամյա Գ. Գևորգյանը և 31-ամյա Հ. Ասլանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ Կ. Բաղյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ