Երևանում ավտոմեքենան տապալել է գազատար խողովակը եւ հեռացել. մի ամբողջ թաղամաս զրկվել է գազից

Այսօր՝ հուլիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքի Բ4 թաղամասի Բաբաջանյան փողոցում՝ Հյուսիս-Հարավ կառուցվող ճանապարհին, ավտոմեքենան տապալել է գազատար խողովակը և հեռացել։

Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ գազատար խողովակի կոտրման հետևանքով սկսվել է ուժեղ գազի արտահոսք, իսկ մոտ 300 մետր երկարության գազախողովակի տակ տեղադրված 4 հենասյուները կոտրվել են, գազատար խողովակի մի մասը նույնպես կոտրվել է։

Ժամանել են ԱԻն ՓԾ Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից 4 հաշվարկ։ Տեղում հայտարարվել է «ԲԻՍ-1»։

Դեպքի վայր են ժամանել նաև պարեկային ոստիկանության Երևանի գծի ծառայողները, որոնք սահմանազատել են։

Աղբյուրը հայտնում է, որ գազախողովակի տապալվելու հետևանքով վնասվել է նաև 2 ավտոմեքենա, որոնցից մեկը BMW մակնիշի է, որի ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ