Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է՝ Բաքուն պատրաստ է ընդունել ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի առաքելությունը

Ադրբեջանը պատրաստ է ընդունել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի առաքելությունը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան, փոխանցում են տեղական լրատվամիջոցները։

«Ադրբեջանական կողմի և ՄԱԿ-ի ՓԳՀ-ի միջև քննարկումների արդյունքում առաքելության իրականացման պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի հետ հակամարտությունում տուժած Ադրբեջանի շրջաններում։ Ադրբեջանը պատրաստ է ընդունել իր տարածքում միջազգային առաքելություններ՝ ղեկավարվելով միջազգային իրավունքով»,- ասել է Աբդուլլաևան։

Նա նաև նշել է, որ Ադրբեջանն ակնկալում է, որ կազմակերպությունը կոնկրետ տեղեկատվություն կտրամադրի ՓԳՀ-ի առաքելության իրականացման մասին Ղարաբաղի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող տարածքներ։

Նշենք, որ ավելի վաղ էլ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էր Մոսկվայում հանդիպել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ և քննարկել Լեռնային Ղարաբաղ փախստականների վերադարձի հնարավորությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ