Հուլիսի 1-ից Հայաստանը տարածաշրջանում դարձավ առաջինը, որ արտոնագրում է համակարգչային ծրագրերը

Հուլիսի 1-ից Հայաստանը տարածաշրջանում դարձավ առաջինը, որ արտոնագրում է համակարգչային ծրագրերը։

Արտոնագրման գործընթացի կազմակերպման արագությունն ու հեշտությունը կօգնեն տարածաշրջանում Հայաստանն ավելի լավ դիրքավորել ու երկրում նորարարությունը զարգացնելու հետ խթանել տնտեսական աճը:

Օրենքը գյուտ կհամարի, եթե այն լինի նոր, ունենա գիտարարական մակարդակ ունեցող և կիրառվի արդյունաբերության մեջ: Հնարավոր է գրանցել նույնիսկ նորաստեղծ ալգորիթմները:

«Հեղինակային իրավունքի գործողության ժամկետը ավելի երկար է, հեղինակի ամբողջ կյանքի և 70 տարի նրա մահվանից հետո դեռևս պահպանվում է, այստեղ կա և հեղինակի թույլտվության խնդիր և վարձատրության խնդիր օգտագործման դեպքում:

Արտոնագիրը տարբերվում է, որովհետև և նրանց ժամկետներն են տարբեր և գրանցման ընթացակարգերը. հեղինակային իրավունքի օբյեկտները չեն գրանցվում, իսկ գյուտերը գրանցվում են»,-նշել է Մտավոր սեփականության գործակալության պետի պաշտոնակատար Քրիստինե Ղամբարյանը:

Համակարգչային ծրագրերն արտոնագրելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ