ԵՄ-ն Սյունիքի մարզի զարգացման համար նախատեսում է տրամադրել 80 միլիոն եվրոյի աջակցություն

Ինչպես տեղեկացրել էինք, հուլիսի 2-ին Եվրոպական հանձնաժողովը ներկայացրել է «Վերականգնում, ճկունություն և բարեփոխում. Արևելյան գործընկերության առաջնահերթությունները 2020-ից հետո» աշխատանքային փաստաթուղթը` ներկայացնելով այն նախաձեռնությունները, որոնք ԵՄ մտադիր է իրականացնել մինչև 2025 թվականը «Արևելյան գործընկերության» անդամ երկրներում:

Հայաստանի համար Եվրոպական հանձնաժողովը նախատեսում է 5 ուղենշային ծրագիր։

Նախատեսվում է աջակցել Հայաստանի հարավային շրջանների դիմադրողականության ամրապնդմանը: Հիմնական շեշտը լինելու է Սյունիքի մարզի վրա. առաջնային ոլորտներ կարող են լինել բնակարանաշինությունը, ենթակառուցվածքները, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, կրթությունը, առողջապահությունը, էլեկտրաէներգիայի վերականգնվող աղբյուրներն ու աջակցությունը տեղի մանր ու միջին բիզնեսին: Այս նպատակով նախատեսվում է տրամադրել 80 միլիոն եվրոյի աջակցություն:

Ծրագրերից մեկով նախատեսվում է 600 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրել Հյուսիս-Հարավ մայրուղու դեռևս չկառուցված հատվածների, այդ թվում` Սիսիան-Քաջարան ճանապարհի, թունելների ու կամուրջների շինարարության համար։

Հիշեցնենք, որ Եվրամիությունը առաջիկա 5 տարիներին Հայաստանին հինգ առանցքային ծրագրերի զարգացման համար նախատեսում է հատկացնել ավելի քան 1,5 մլրդ եվրո:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ