Ձորագյուղցին ահազանգում է, որ ՀՀԿ-ական գյուղապետը միայն իր շրջապատի համար է ջուր ապահովում

Ֆեյսբուքյան լրահոսից տեղեկանում ենք, որ մարդկանց ջուր չեն տալիս՝ պատճառաբանելով նրանց քաղաքական հայացքները։

«Ջուր չկա՝ գնացեք, Փաշինյանին դիմեք»․ Ձորագյուղցին ահազանգում է, որ ՀՀԿ-ական գյուղապետը միայն իր շրջապատի համար է ջուր ապահովում։

Ձորագյուղ, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում, ձգվում է Գեղամա լեռների արևելյան փեշերին՝ ծովի մակերևույթից 2000 մետր բարձրության վրա։

Մինչև 1950-60-ական թվականները գյուղը հիմնականում տարածվում էր Շողվագ և Շոռ /աղի/ գետերի ափերին։ Այժմ գյուղը դուրս է եկել ձորից ու տարածվել շրջակա հարթավայրերում։

Ձորագյուղը՝ Շողագան /Շողվագ/, ապա Վալի Աղալուն /Վայլաղալու/ ունի տնտեսական, քաղաքական ու մշակութային հարուստ պատմություն։ Շողագայի մասին առաջին անգամ մատենագրություններում հանդիպում ենք 980-ական թվականներին Հովհաննես 6-րդ կաթողիկոս Դրասխանակերտցու պատմությունում։

Շողագան կամ Շողվագը /հայերեն մեկնաբանությամբ,,Շողեր հագած,,/ պարսիկներից գնում է Սյունյաց Մարիամ իշխանուհին և որպես սեփական կալվածք նվիրում է իր իսկ հովանավորչությամբ կառուցված եկեղեցուն։ Այդ եկեղեցու բակում էլ իր պատգամով մահից հետո ամփոփվում է իշխանուհու մարմինը։ Գյուղում գործում է Մասրուց Անապատ եկեղեցին, որը ավելի հին պատմություն ունի։

Այն բարեբախտաբար քիչ է վնասվել և այժմ ամբողջովին վերականգնվել է ու ծառայում է հավատացյալ բնակչությանը։ Շողագայի պատմությունը ձգվում է մինչև 1826 թ., երբ պարսիկները գյուղը վերաբնակեցնում են մուսուլմաններով և այն անվանափոխում,,Վալի-Աղալու,, /Վայլաղալու/։ Իսկ երբ 1831 թ. գյուղը վերաբնակեցվում է Ալաշկերտի Չլկանի գյուղից գաղթաց այսօրվա ձորագյուղցիների նախնիներով, մուսուլմանները հեռանում են, բայց գյուղի անունը պահպանվում է մինչև 1921 թ.։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ