Ասիական երկիրն աշխարհն առանց հագուստի կթողնի

Հագուստի խոշոր բրենդները, այդ թվում H&M-ը եւ Levi’s-ը, մատակարարումների շղթայում կարող են բախվել լուրջ ուշացումների եւ խափանումների, ինչը պայմանավորված է COVID-19 համավարակի բռնկմամբ Բանգլադեշում, տեղեկացնում է «Պրայմը»՝ հղում կատարելով CNBC-ին։

Նշվում է, որ Հարավային Ասիայի երկրները պատրաստվում են խիստ լոքդաունի։ Տարածաշրջանի բնակիչների շրջանում հայտնաբերվել է կորոնավիրուսի ամենավարակիչ տեսակը՝ դելտա-շտամը։

Բանգլադեշը, որտեղ արտադրվում է ամբողջ հագուստի հսկայական մասը, կարող է ողջ աշխարհի սպառողներին թողնել առանց ապրանքների։

Համավարկի նոր ալիքը, հատկապես Հնդկաստանի հետ երկրի սահմանամերձ մասերում, ստիպել է Բանգլադեշի իշխանություններին արգելել բնակչությանը դուրս գալ տներից յոթ օրվա ընթացքում։ Լոքդաունն սկսվելու է հուլիսի 1-ից։

Այս արգելքի պատճառով կդադարեն աշխատել տարածաշրջանի բոլոր ֆաբրիկաները։ Դա տեղի կունենա առաջին անգամ. մինչ այդ նման խիստ միջոցներ երկրում չեն կիրառվել։

Ինչպես կարծում են Panjiva առեւտրային ընկերության վերլուծաբանները, Բանգլադեշում կտրուկ փոխվել են միտումները, որոնց հետեւում էր երկիրը մեկ տարի առաջ, համավարակի սկզբում։

2020թ. մարտին հագուստ արտադրող գործարանները խիստ տուժել էին Եվրոպայի եւ ԱՄՆ ռիթեյլերների պատվերների չեղարկման պատճառով (անհամեմատ ավելի կոշտ սահմանափակումներ էին մտցվել)։ Սակայն Panjiva-ի տվյալները ցույց են տալիս, որ համաշխարհային համավարակի պայմաններում բանգլադեշցի արտահանողները ավելի հուսալի պայմաններում են հայտնվել հարեւան տարածաշրջանների մատակարարող գործընկերների համեմատ. փետրվար-ապրիլի առաքումն այդ տարածաշրջանից նվազել էր ընդամենը 1,6 տոկոսով 2019թ. նույն ժամանակամիջոցի համեմատ։ Այդ նույն ժամանակ Հնդկաստանի եւ Շրի Լանկայի արտադրողները 10,1 եւ 6,4 տոկոսով (համապատասխանաբար) ավելի քիչ են մատակարարել։

Եթե հաշվենք Բանգլադեշից առաքումը խոշոր մեծածախ ցանցերի համար, ապա 2020թ. 2019թ. գարնան համեմատ H&M-ի համար ծավալն ավելացել է 13,5 տոկոսով, բայց կրճատվել 47,8 տոկոսով Levi’s-ի եւ 68,7 տոկոսով՝ Calvin Klein-ի համար։

Նշվում է, որ հագուստի ռիթեյլերների համար գլխավոր ռիսկը ներկայում այն է, որ կոշտ սահմանափակումները Բանգլադեշում կարող են ձգձգվել եւ կիսադատարկ թողնել պահեստները։ Դա առանց ապրանքների կթողնի կորոնավիրուսային սահմանափակումները թուլացնող եւ պատվաստվածների թվի ավելացում ունեցող երկրների գնորդներին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ