Բորիս Ջոնսոնն ամուսնացել է

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մայիսի 29-ին գաղտնի ամուսնացել է Քերի Սայմոնդսի հետ: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին լուրը հաստատել են վարչապետի գրասենյակից:

«Զույգն ամուսնությունը կնշի ընտանիքի ու ընկերների շրջապատում՝ գալիք ամռանը»,- հայտնում են գրասենյակից:

Ջոնսոնն ու Սայմոնդսը նշանադրության մասին հայտարարեցին նախորդ տարի՝ մարտ ամսին: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Ջոնսոնն իր երկրորդ կնոջ հետ համաձայնեցրել է ամուսնալուծության պայմանները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ