Ժերար Դեպարդիեն ձերբակալվել է Ֆրանսիայում

Դերասան Ժերար Դեպարդիեն մեղադրվում է սեռական ոտնձգությունների կատարելու համար, հայտնում է France Press-ը։ Նա վաղ առավոտից գտնվում է ոստիկանությունում, նրան հարցաքննում են։

Մեղադրանքները վերաբերում են Դեպարդիեի ենթադրյալ գործողություններին Ժան-Պիեռ Մոկիի 2014 թվականի «Մագը և սիամացին» և Ժան Բեկերի 2021 թվականի «Կանաչ փեղկեր» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Առաջին դեպքում մեղադրանքներ է հնչեցրել ռեժիսորի օգնականը, երկրորդի դեպքում՝ ֆիլմի դեկորատորը։

Դեպարդիեն չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։

BFMTV-ն հիշեցնում է, որ 2020 թվականի դեկտեմբերից հետաքննվում է նաև Դեպարդիեի կողմից դերասանուհի Շառլոտ Առնուի նկատմամբ ենթադրյալ սեռական ոտնձգության գործը։ Ընդհանուր առմամբ, դերասանին ոտնձգությունների համար մեղադրել է 13 կին։

2012 թվականի դեկտեմբերին Դեպարդիեն լքել է Ֆրանսիան և հրաժարվեց Ֆրանսիայի քաղաքացիությունից՝ տարեկան 1 միլիոն եվրոյից ավելի եկամտի վրա 75% հարկ մտցնելու պլանների պատճառով։ 2013 թվականի հունվարին դերասանը ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն, իսկ փետրվարին՝ մշտական ​​գրանցում Մորդովիայում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ