Լուսակերտի զորամասի հարևանությամբ բախվել են Toyota Alphard-ն ու Toyota Land Cruiser-ը. վարորդներից մեկը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում

Մայիսի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Լուսակերտ գյուղի վարչական տարածքում՝ Լուսակերտի զորամասի հարևանութամբ, բախվել են նույն գյուղի բնակիչ, 40-ամյա Գարիկ Խաչատրյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի և Չարենցավան քաղաքի բնակիչ, 20-ամյա Ալիկ Դադիկյյանի վարած Toyota Alphard մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով Toyota Land Cruiser-ը կողաշրջվել է:

Կայքի տեղեկություններով՝ Toyota Land Cruiser-ի վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ