Ռուսաստանյան ավիաընկերությունները դադարեցնում են դեպի Թուրքիա բոլոր թռիչքները

Ռուսական «S7» ավիաընկերությունը հայտարարել է, որ չեղարկվել են 2021 թվականի ամառային սեզոնին Թուրքիա իրականացվելիք բոլոր թռիչքները։

Կազմակերպության պատասխանատուներն այդ քայլը բացատրում են Թուրքիայում կորոնավիրուսի համաճարակի հետ կապված անորոշությամբ։ Թռիչքները կվերականգնվեն միայն Թուրքիայում համաճարակային իրավիճակի կայունացումից հետո։

Նման հայտարարությամբ է հանդես եկել նաև Ռուսաստանի խոշորագույն «Aeroflot» ավիաըներությունը՝ տեղեկացնելով, որ դադարեցնում է Թուրքիա բոլոր չվերթներն ու ավիատոմսերի վաճառքը։

Զբոսաշրջային ճգնաժամի մեջ հայտնված Թուրքիան, սակայն, հույս ունի, որ այդ որոշումները վերջնական չեն և ռուսական կառավարությունը դրանք դեռ կվերանայի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ