Նաիրա Զոհրաբյանը ապատեղեկատվություն է տարածել, ապա ջնջել է գրառումը

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Տիգրան Ավինյանի Սև Լիճ այցելությանը, ապա հեռացրել է գրառումը:

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Չէ, պրոբլեմ չի, կարող եք գրել, որ Բայկալ լճում եք, կամ Լոխ Նես լճում՝ լոխնեսյան հրեշին եք գտել, բայց ձեզ «պրոստո» խաբել են՝ դա Սև լիճը չի ու վերջ»։

Սակայն կարճ ժամանակ անց Զոհրաբյանը հեռացրել է գրառումը: Հիշեցնենք, որ քիչ առաջ Տիգրան Ավինյանը նոր գրառում էր կատարել, որտեղ ասվում էր.

«Քանի որ մեր օրերում պարզ և մատչելի տեղեկատվությունն է անգամ վերածվում կեղծիքի ու համակարգված տարածվում, ստիպված եմ արձագանքել։

Տարածվող լուրերը, թե մեր այցելության վայրը Սև լիճը չէ, այլ ինչ-որ ճահիճ, հերթական ապատեղեկատվությունն է։

Մեր այցի և դրա հրապարակայնացման նպատակն էր վերջ տալ շահարկումներին և հստակ արձանագրել, որ Սև լճի մերձակայքը գտնվում է հայկական զինուժի վերահսկողության ներքո։ Ավելին՝ ինչպես ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունն էր հայտարարել, ադրբեջանական զինուժը փորձել էր դիրքային առաջխաղացում ապահովել, սակայն թե՛ ամբողջ տարածքը, թե՛ զինվորականներն ու նրանց ապահովման ուղիները գտնվում են հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ