Եռաբլուրում Քոչարյանին անպատվող կինն է, կապավոր Կյաժի մայրը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մի քանի օրեր առաջ Եռաբլուրում միջադեպ էր տեղի ունեցել Ռոբերտ Քոչարյանի և զոհված զինվորի ծնողի միջև:

Մեզ հաջողվեց պարզել, որ Եռաբլուրում Ռոբերտ Քոչարյանի հետ վիճել է Սուրեն Բաբայանի(կապավոր Կյաժի) մայրը, Գալինա Բաբայանը։ Իսկ  այն ինչ դրանից հետո  Քոչարյանի աջակիցները սկսել են անել այս կնոջ հանդեպ, անմարդկային է։

Անպատվում են, կասկածի տակ են դնում նրա հերոսի մայր լինելու փաստը, ծաղրանկարներ են սարքում, ու իրենց ոհմակով հրճվում…

Ընդ որում Քոչարյանի աջակիցները հետապնդում ու անպատվում ե ոչ միայն զոհված կապավոր Կյաժի մորը, այլ նաև լրագրող Նանե Արզումանյանին, ով եղել է դեպքի վայրում և տեսանկարահանել է միջադեպը։

Միջադեպի տեսագրությունը ներկայացնում ենք ստորև.

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ