Ամենաբարդը խաղաղություն պահելն է, և ամենաբարդը ապրելն է․ մեր խաղաղությունը փաստ է, ընդդիմության օրակարգը՝ ֆեյք

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանը Հանրային ՀԸ եթերում ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև ընդդիմության կողմից խաղաղության գործընթացի վերաբերյալ շահարկումներին։

Ըստ Հարությունյանի, այդ խոսույթը լուզեր, ձախողված ընդդիմության խոսույթ է։

«Խաղաղությունը փաստ է, նաև խաղաղության արդյունքն է այն միջավայրը, որը ստեղծված է Հայաստանի ներսում և նրա շուրջ, այն միջազգային համագործակցությունները, որոնք տեղի են ունենում Հայաստանի հետ, այն տնտեսական զարգացումները, որոնք տեղի են ունենում Հայաստանի ներսում և Հայաստանի շուրջ։ Սա ֆեյք օրակարգ է, որ իրենք ստեղծում են»։

Ըստ Հարությունյանի, շատ երկար ժամանակ Հայաստանում և Ադրբեջանում թշամանքը հասցվել է գագաթնակետի։ Պատմական իրողությունները, և տարբեր երկրների պատմությունները ցույց են տալիս, որ այդ գագաթնակետից իջնելը, ավելի չեզոք և ավելի դրական խոսույթի վերադառնալն այնքան էլ հեշտ չէ։

«Պատահական չէ, որ մենք ասում ենք, որ խախաղության շուրջ պետք է միջավայր ստեղծել։ Փայփայել, խնամել այն, չտրվել սադրանքների։ Մենք ինքներս կարող ենք մի քանի ժամում ասուլիս հրավիրել, ջախջախել այս ամբողջ խաղաղության պրոցեսը, որևէ խնդիր չկա, դա ամենահեշտն է։

Ամենաբարդը խաղաղություն պահելն է և ամենաբարդը ապրելն է։ Սա պետք է անենք»,- ասել է Հարությունյանը։

Ըստ նրա, Ադրբեջանի խոսույթում էական տարբերություն կա, և դա նկատելի է։

«Ադրբեջանն ասում է, որ խաղաղությունն անշրջելի փաստ է, էլ ոնց ասեն էս մասին։ Կան պատմական իրողություններ, որոնք իրենք ուզում են ինչ-որ ձևով մեկնաբանեն, բայց մենք պետք է գնանք այնպես, որ չսրենք իրավիճակը և չեզոքացնենք դա նորմալ դիալոգ վարելով։

Մենք գիտենք մեր անելիքը և մեր որդեգրած քաղաքականությունը»,- ասել է Արայիկ Հարությունյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ