![]()
Հոկտեմբերի 9-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N զորամասում անցկացվել է վիճակահանություն՝ նորակոչիկների հետագա ծառայության վայրը որոշելու նպատակով:
Հրապարակային վիճակահանությամբ նորակոչիկները համապատասխան թմբուկից ընտրել են Սահմանապահ զորքերի համապատասխան ստորաբաժանումները՝ հետագա ծառայությունը շարունակելու համար։
Այսուհետ նորակոչիկ զինծառայողներն անցնում են իրենց հիմնական ծառայությանը՝ ստանձնելով իրենց կարևոր առաքելությունը՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանը պահպանելու, պետական սահմանում Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու անձեռնմխելիությունը ապահովելու և պետական սահմանի պահպանության կազմակերպման գործընթացում իրենց վերապահված խնդիրների պատշաճ իրականացմանը:
![]()