Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ․ նոր կապալառուներ կան

Չիվա և Դովեղ գյուղերը շուտով կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ, որոնք կառուցվում են Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ։ Այս մասին հայտնել է կոմիտեն։

Երկու դպրոցների շինարարությունը նախկինում իրականացրած միևնույն կապալառուի անորակ և անավարտ աշխատանքը շտկել ու շարունակում են նոր կապալառուները։

Վայոց ձորի մարզի Չիվայի դպրոցի շինարարական աշխատանքները կապալառուի կողմից այս պահին ավարտվել են։ Ձևավորվել է ավարտված շինարարությունն ընդունող հանձնաժողով, որի աշխատանքների արդյունքներով Քաղաքաշինության կոմիտեն նախատեսում է ստանալ ավարտական ակտ:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ