Դաշնակցականները որոշել են ջահերով երթից հետո քաղաքական ակցիա անել՝ պղծելով անգամ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը

Երեկ Քննչական կոմիտեի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը կոչ էր անում, որպեսզի ապրիլի 24-ին արգելեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը Ծիծեռնակաբերդ։

Civic.am-ի աղբյուրը Դաշնակցությունում այսօր մեզ հայտնել է, որ  դաշնակցական երիտասարդները պատրաստվում են վաղը՝ ապրիլի 23-ին, ավանդական ջահերով երթի ժամանակ, գնալ Ծիծեռնակաբերդ և գիշերը մնալ այնտեղ, իսկ առավոտյան որոշել են վարչապետի  ճանապարհը փակել, հայհոյանքներ տեղալ, վեճեր հրահրել և սադրիչ բնույթի այլ գործողություններ կատարել։

Ըստ էության, կարելի է ասել՝ դաշնակցականները որոշել են ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանութան օրը,  խուլիգանություն անել՝ հաշվի չառնելով, թե ինչ անցանկալի հետևանքներ դա կարող է  առաջացնել, թե՛ ներսում, թե՛ դրսում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ