Հարեւանի տարածքում անասուններին արածեցրած գյուղացին կտուգանվի

Երեկ Ալավերդու համայնքապետն ու վարչական մասի պատասխանատուներն Աքորի վարչական շրջանում քննարկել են բնակիչների բարձրացրած հարցերը:

Բնակիչներն օրվա խնդիր են համարել արոտավայրերում հարևանների ու համագյուղացիների անասունների ներխուժումը, և վերջինների կողմից պատճառվող վնասները:

Ալավերդու համայնքապետարանը տեղեկացնում է, որ հակասական կարծիքների ու թեժ քննարկման արդյունքում հնարավոր է դարձել որոշում կայացնել առ այն, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համապատասխան դրույթներով անասնատերերը կենթարկվեն վարչական պատասխանատվության, այն է ոչ սահմնված տեղում անասունների պահելը:

Վարույթը կհարուցվի, եթե տուժող բնակիչը կամ արոտավայրի տերը ներկայացնի դիմում և փաստերով ապացուցի, որ անասունը գտնվել է իր ենթակայության տակ գտնվող տարածքում (արոտավայր, դաշտ, պարտեզ, տուն և այլն):

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ