Փիսոն ծառն է բարձրացել․ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբի փրկարարները շտապել են օնության

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում քաղաքացիների կողմից հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Կամոյի 2 հասցեի հարակից այգում, կատուն բարձրացել է ծառը և չի կարողանում իջնել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՊԾ-ն նշում է, որ քաղաքացիներն ու անցուդարձողները մի քանի անգամ փորձել են փրկել կենդանուն, բայց չեն հաջողել:

Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբի փրկարարներն անմիջապես արձագանքել են կանչին, մեկնել նշված հասցե և ծառից իջեցրել կատվին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ