Նախկին ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանը ցուցմունք է տվել Սերժ Սարգսյանի դեմ

Hayeli.am-ի տեղեկություններով նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանը ցուցմունք է տվել Սերժ Սարգսյանի դեմ։

Վերջինիս երկու անգամ նույնիսկ հարցաքննության են կանչել։

Վովա Գասպարյանին մեղադրում են քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյին կեղծ անձնագիր տրամադրելու մեջ:

Այս գործի շրջանակներում նա իրավապահներին փոխանցել է, որ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ է դա արել։

 

Հիշեցնենք,  որ  Վլադիմիր Գասպարյանը 2011 թ. նոյեմբերի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ։

2018 թ. մայիսի 10-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ