«Ջերմությամբ եմ հիշում հանդիպումներն ու զրույցները Վազգենի հետ…». Արմեն Սարգսյան

Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 62 տարեկան: Նա հսկայական և առանձնահատուկ ներդրում ունի մեր հաղթանակների մեջ, Հայաստանի ու Արցախի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում։

«Ջերմությամբ եմ հիշում հանդիպումներն ու զրույցները Վազգենի հետ: Եվ ամեն անգամ իմ դեմ հառնում են նրա հզոր կերպարը, շռայլ հոգին, համարձակ, հաճախ հանդուգն բնավորությունը…

Ծնունդդ շնորհավոր, սիրելի՛ Վազգեն: Երախտագիտությամբ խոնարհվում եմ Արցախյան ազատամարտի և մեր բոլոր հաղթանակները կերտած հերոսների հիշատակի առաջ»,- գրել է նախագահ Արմեն Սարգսյանն «Ինստագրամի» իր միկրոբլոգում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ