Ուսանողական հավաքի ժամանակ ճաղաշարքը փլուզվել է. կա 7 զոհ

Դժբախտ պատահար է տեղի ունեցել Բոլիվիայում: Էլ Ալտոյի համալսարանում, հինգերորդ հարկում հավաքված են եղել մեծ թվով ուսանողներ: Սկսվել է հրմշտոց ու հարկի պաշտպանիչ ճաղավանդակը ճնշումից փլուզվել է: Մի քանի ուսանողներ երկաթյա ճաղավանդակների հետ ընկել են 5-րդ հարկից: Հաղորդվում է 7 զոհի մասին։

Նախագահ Լուիս Արսեն իր ցավակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին:

«Մենք սպասում ենք փաստերի շուտափույթ պարզմանը», – գրել է Արսեն Twitter- ում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ