Շարմազանովին ոստիկանությունը թույլ չտվեց մտնել ՀՀԿ

«Հայրենիքի փրկության շարժման» անհնազանդության ակցիայի մի քանի տասնյակ մասնակիցներ այսօր փորձել են խոչընդոտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը կառավարության 3-րդ մասնաշենք:

Կառավարության ղեկավարը մի խումբ աշխատակիցների ուղեկցությամբ քայլելով գնացել է Շրջակա միջավայրի նախարարություն, որտեղ այս պահին խորհրդակցություն է ընթանում:

Խորհրդակցությունը սկսելուց հետո ոստիկանները բերման են ենթարկել ակցիայի մի քանի մասնակցի, մի մասին էլ հեռացրել են կառավարության 3-րդ մասնաշենքի դիմացից:

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը ասել է, թե քաղաքացիները հավաքվել էին, որպեսզի ցույց տային, որ վարչապետը որևէ հանրային հենարան երկրում չունի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ