Արարատ Միրզոյանը լրտես չէ․ փաստաթուղթը լրտեսության վերաբերյալ չէ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը:

-Հատկապես վերջին օրերի դիտարկումները թույլ են տալիս մտածել, որ Հայաստանում հիմնականում երկու քաղաքական օրակարգեր են գործում՝ վարչապետի հրաժարականի պահանջ և արտահերթ ընտրություններ: Դուք այս առումով ունե՞ք կողմնորոշում:

-Ես համաձայն չեմ ձեր պնդման հետ, որ հիմնական քաղաքական օրակարգերն այդ երկուսն են:

-Այդ դեպքում ասենք, որ աղմկոտ քաղաքական օրակարգերն են դրանք:

-Այո՛, դրանք բարցր դեցիբելով օրակարգերն են: Հրաժարականի վերաբերյալ պահանջները մտել են մի փուլ, որն արդեն ուրիշ տեղ է տանում պահանջողներին, իսկ արտահերթ ընտրությունների մասին խոսելը վաղաժամ է, որովհետև դա թեորետիկ պատկերացում է քաղաքական ներկա իրավիճակից՝ «ճգնաժամից» դուրս գալու համար:

-Ինչո՞ւ է վաղաժամ:

-Որովհետև որևէ հայտարարություն, հստակ որոշում, կամքի հստակ արտահայտում դեռ չկա այդ մասին: Երբ որ հայտարարություն կլինի, որ ունենք այսպիսի որոշում, որը Հայաստանի քաղաքական օրակարգի թեզ է դառնալու՝ հստակ ժամանակացույցով և իրականացման երաշխիքներով, այն ժամանակ վաղաժամ չի լինի: Իրականացման երաշխիքներից ամենակարևորը Ընտրական օրենսգրքի փոփոխությունն է, գործող Ընտրական օրենսգրքով ընտրությունները հետպատերազմյան Հայաստանում կվերածվեն այլ գործողությունների, որոնց հետևանքը կարող է լինել ապակառուցողական: Ընտրական օրենսգրքի կարևոր հարցը լուծելուց հետո նոր կարող են հայտարարել, որ այս գործիքի կիրառմամբ գնում ենք քաղաքական ընտրությունների: ԸՕ փոփոխությունն անհրաժեշտ է, որ վերացվի ռեյտինգային անհասկանալի և մոլորեցնող համակարգը:

-Ձեր հասցեին արվող քննադատություններին հետևո՞ւմ եք:

-Քաղաքական գործունեությամբ զբաղվող մարդը պետք է պատրաստ լինի նրան, որ կարող են լինել նաև իր տեսակետները չկիսողներ, և նրանց կողմից կարող են հնչել քննադատություններ:

-Կան քննադատողներ, որոնք ասում են՝ ախր դու մերն էիր:

-Ես եղել եմ միայն իմ ծնողներինը և իմ զավակներինը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ