Ուկրաինայի Ռազմածովային ուժերը այս տարի թուրքական արտադրության Bayraktar անօդաչու թռչող սարքեր կստանան։
Օդեսայում կայացած բանակցությունների ընթացքում նման պայմանավորվածություն են ձեռք բերել Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար Ալեքսեյ
Նեիժպապուն և անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվող թուրքական Baykar Makina ընկերության ղեկավար Լյութֆի Հալուք Բայրաքթարը։
«Որպես աջակցություն Ուկրաինային կտրամադրվեն նորագույն տեխնոլոգիաները», — հայտարարել է Բայրաքթարը՝ ընդգծելով, որ սպառազինության վաճառքին
զուգահեռ իր ղեկավարած ընկերության մասնագետները ուկրաինական կողմին կներկայացնեն նաև անօդաչու թռչող սարքերի շահագործման ընթացքում կուտակած փորձը։