Ցուլերի համար բարենպաստ օր է ֆինանսական գործունեություն ծավալելու համար. Հունվարի 14-ի ասղագուշակը

Խոյ. Հնարավոր է, որ դուք պահի ազդեցության տակ փլուզեք այն ամենն, ինչը երկար ժամանակ և փութաջանորեն ստեղծում էիք, իսկ հետո էլ` այլ պահի ազդեցության տակ դուք ձեզ խարազանեք: Պետք է ձգտեք ամեն գնով խուսափել էմոցիաների ազդեցության տակ ինչ-որ բան անելուց: Հետևեք ձեր հոգեկան հավասարակշռությանը` դա է հաջողության հասնելու գրավականը:

Ցուլ. Օրը բավական հարմար է ձեր պրոֆեսիոնալ ապագայի հետ կապված հարցերի շուրջ մտորելու և ոչ պաշտոնական միջավայրում այնպիսի մարդկանց հետ բանակցելու համար, ովքեր կարող են ձեր առջև նոր դռներ բացել: Ցանկալի չէ աշխարհիկ միջոցառումների այցելելը` դժվար թե դուք ձեզ հարմարավետ զգաք սակավածանոթ մարդկանց շրջապատում:

Երկվորյակ. Դուք մեկ’ ցանկանում եք միայնակ մնալ, մեկ` հայտնվել ոգևորված երկրպագուների շրջապատում, մեկ` ուղղակի հանգստանալ, մեկ էլ` զբաղվել մի ինչ-որ կարևոր ու բարդ գործով: Այս հակասական ցանկությունները ձեր հանգիստ չեն տալիս: Իսկ դրա գաղտնիքը թաքնված է էմոցիոնալ ֆոնի անկայության մեջ` դուք հեշտությամբ կորցնում եք հոգեկան հավասարակշռությունը, ամեն մի մանրուքից ընկնում տրտմության գիրկը, վիճում մարդկանց հետ, ում հետ ժամանակին շատ լավ էիք լեզու գտնում:

Խեցգետին. Այսօր անհաջողությունները ձեզ կհետևեն ամեն քայլափոխի: Առավոտյան հատկապես պետք է խուսափել նոր ծանոթություններից` չգիտես ինչու, ձեզ դուր են գալիս հենց’ այնպիսի մարդիկ, ումից հատկապես ավելի լավ կլիներ որքան հնարավոր հեռու մնալ: Օրվա երկրորդ կեսն իր հետ կբերի դրական միտումների ազդեցության ուժեղացում, ռոմանտիկ տրամադրվածություն և համապատասխան արկածներ:

Առյուծ. Այսօր ձեզ չի հաջողվի խուսափել մանր կենցաղային դժվարություններից, ցավալի թյուրիմածություններից, մտերիմների հետ վեճերից: Եկել է բախտորոշ հանդիպումների ժամանակը, որոնցից յուրաքանչյուրը կարող է նոր գլխապտույտ սիրավեպի սկիզբը դնել: Սակայն, բարեբախտաբար, դա չի փչացնում ձեր տրամադրությունը: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ժամանակահատված է ուղևորությունների համար:

Կույս. Այսօր չարժե երկարաժամկետ ծրագրեր կազմել և զբաղվել ինտելեկտուալ աշխատանքով: Եթե ցանկանում եք լիցքաթափվել, ապա օրը բարենպաստ է դրա համար և դուք կարող եք դա ձեզ թույլ տալ: Արդյունավետ կլինեն կոսմետիկ և առողջարարական արարողությունները, ինչպես նաև` բուրմունքաթերապիան: Օրվա երկրորդ կեսը հարմար ժամանակահատված է ավագ ազգականների հետ առկա խնդիրները քննարկելու համար` նրանցից դուք իրական աջակցություն կստանաք:

Կշեռք. Ցանկալի չէ օրվա երկրորդ կեսի վրա հեռավոր ուղևորություններ ծրագրելը, կամ բարդ ու հոգնեցուցիչ աշխատանքով զբաղվելը: Խրոնիկ հիվանդությունների սրման վտանգ կա, այնպես որ պետք է պրոֆիլակտիկ մեթոդներ կիրառել: Նշանի որոշ ներկայացուցիչներ կհաշտվեն վաղեմի թշնամիների հետ, կամ գոնե կկնքեն չեզոքություն, ինչը հնարավորություն կտա հանգստանալ պայքարից և կենտրոնանալ սեփական գործերի վրա:

Կարիճ. Հնարավոր են տհաճ լուրեր, որոնց պատճառով դուք ստիպված կլինեք փոխել ձեր ծրագրերը, հետաձգել նշանակված հանդիպումները: Իհարկե, հաճելի է մտածել, որ ամեն ինչ ինքն իրեն կհարթվի, սակայն իրավիճակը չի բարելավվի, մինչև որ դուք վճռական քայլերի չդիմեք: Այսօր չարժե զբաղվել այնպիսի աշխատանքով, որը պահանջում է մեծ ճշգրտություն և մանրուքների նկատմամբ հատուկ ուշադրություն` դուք դժվարությամբ եք կենտրոնանում, դրա պատճառով էլ մեծ է սխալվելու հավանականությունը:

Աղեղնավոր. Ձեր վարքագիծը նրանց խիստ ցուցադրական է թվում, իսկ դուք էլ համոզված եք, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կոպտորեն խախտում են ձեր գործողությունների սահմանները: Ստիպված եք լինելու նահանջի ուղիներ փնտրել, ինչ-որ բան զոհաբերել` ապագայում նպատակներին հասնելու համար: Հատկապես բարդ կլինի նշանի այն ներկայացուցիչների համար, ում հարաբերությունները սիրելի մարդու հետ անհարթ են դասավորվում: Օրվա երկրորդ կեսին չափազանց դժվար կլինի կանանց հետ լեզու գտնելը:

Այծեղջյուր. Վատ օր չէ` քաղաքից դուրս կարճատև ուղևորություններ կազմակերպելու համար: Զգույշ եղեք համակարգիչների և այլ բարդ տեխնիկայի հետ, հրաժարվեք էքստրեմալ մարզաձևերից: Հնարավոր են աննշան դրամական մուտքեր, իսկ դրանց ըստ էության կիրառություն գտնել կհաջողվի նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին: Տարաձայնությունների իրական պատճառը ընկած չէ արտաքին մակերևույթին, և ձեզ պետք կլինի բավական ժամանակ ծախսել` դրան փորփրելով հասնելու համար:

Ջրհոս. Նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին կհաջողվի գտնել հաճելի շրջապատ, սակայն միայնության մեջ էլ նրանք իրենց շատ լավ կզգան: Օրվա երկրորդ կեսը վճռական գործողությունների ժամանակահատվածն է: Մտերիմներն անպայման կսատարեն ձեզ և կառաջարկեն իրական օգնություն: Հնարավոր են հաճելի լուրեր հեռվում ապրող ազգականներից:

Ձկներ. Այսօր ձեր մի շարք գործողություններ կարող են շրջապատի մոտ տարակուսանք առաջացնել: Շանս է ստեղծվում հարթել ինչ-որ հին ընտանեկան խնդիր, հաշտեցնել վաղուց վիճած ազգականներին: Հնարավոր են դրամական մուտքեր և արժեքավոր նվերներ, չի բացառվում հաջողություն կոմերցիոն գործունեության մեջ:

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •