44-օրյա պատերազմի հետևանքով վիրավոր 77 զինծառայող արդեն ստացել է հաշմանդամության խումբ

Պատերազմում ծանր վիրավորում ստացած զինծառայողները լիարժեք կյանք վերադառնալու համար կունենան աջակցության կարիք: Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի խոսքով՝ 44-օրյա պատերազմի հետևանքով վիրավոր 77 զինծառայող ստացել է հաշմանդամության խումբ. 29-ը՝ առաջին, 28-ը՝ երկրորդ, 20-ը՝ երրորդ խումբ:

Տաթևիկ Ստեփանյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ) — Ամպուտացիա ունեցած զինծառայող է անցել մինչ էսօր փորձաքննություն, շատ կարևոր է, այն մարդիկ են, որ պատրաստ են եղել փորձաքննության:

Հաշմանդամություն ունեցող անձանց պրոթեզավորումն իրականացվում է վերականգնողական անհատական ծրագրով: Աջակցող միջոցներ՝ օրթեզ, պրոթեզ, քայլակ, սայլակ, հատկացվում են հավաստագրի միջոցով: Մինչև այն ստանալը անձը դիմում է բժշկասոցիալական փորձաքննության:

Տաթևիկ Ստեփանյան — Դիմելը ևս շատ պարզ գործընթաց է, պարզեցրել ենք էս պարագայում, այսինքն՝ նրանք կարող են հեռախոսազանգով, մեյլով կամ մեր բուժհաստատություն կատարած այցի ժամանակ մենք մեզ հետ միանգամից տանում ենք դիմում, որպեսզի պարզեցնենք հնարավորինս գործընթացը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ