«Նոր պատերազմի նախապատրաստվելու հիմք միանշանակ չկա». ԼՂՀ նախագահի խոսնակ

 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները կարծում են, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ԼՂ հարցով եռակողմ հայտարարության ստորագրումից հետո «միանշանակ հիմք չկա» նոր պատերազմի նախապատրաստվելու: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում ասել է ԼՂՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Հիմա միանշանակ այդպիսի պատճառներ չկան»,-ասել է Պողոսյանը ՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Նա տեղեկացրել է նաև, որ վերջին զինված հակամարտության սրման ընթացքում խաղաղ բնակիչների մեծ մասը լքել է Լեռնային Ղարաբաղը:

«Այս պահի դրությամբ նրանց կեսն արդեն վերադարձել է: Սա նշանակում է, որ մարդիկ վստահություն ունեն: Ամենակարևորը վստահությունն է», — ասել է Պողոսյանը:

Նրա խոսքերով՝ օրական երկու-երեք հազար մարդ վերադառնում է հայրենի քաղաքներ ու գյուղեր, բայց կացարանի բացակայությունը լուրջ խնդիր է:

«Եվ բոլորը կվերադառնային, եթե կացարանի խնդիր չլիներ: Գրեթե բոլոր նրանք, ովքեր դեռ չեն վերադարձել, տուն չունեն, նրանք հիմնականում Ադրբեջանի կողմից շրջափակված շրջաններից են»,- նշել է Պողոսյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ