Եթե ՌԴ-ն հետևեր «պատերազմը պատերազմ է» սկզբունքին, պատասխանը ջախջախիչ կլիներ․ ՌԴ ԱԳՆ-ը՝ Մի-24-ի խոցման առթիվ Ադրբեջանի դեսպանի հայտարարությանը

ՌԴ ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի տարածքում Մի-24 ուղղաթիռի կործանման մասին Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հայտարարությունը, հաղորդում է РИА Новости գործակալությունը։ Դիվանագետը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ «պատերազմը պատերազմ է, ամեն ինչ հնարավոր է»։

«Դա մեծ սխալ է։ Եթե Ռուսաստանը հետևեր «պատերազմը պատերազմ է» սկզբունքին, ապա պատասխանը ջախջախիչ կլիներ։ Իսկ Մոսկվայում ընդունել են Բաքվի խոսքերը մեղքի ընդունման մասին և ներողությունները», – հայտարարել են ՌԴ արտաքին գերատեսչությունից՝ ի պատասխան Ադրբեջանի դեսպանի խոսքերի։

Ռուսաստանի արտգործնախարարությունում նաև ընդգծել են, որ Մոսկվան ակնկալում է շուտափույթ հետաքննություն և մեղավորների պատժում, ինչպես այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Գերատեսչությունում հույս են հայտնել, որ Բաքուն «այլևս իրեն թույլ չի տա ոչ մի երկիմաստ հայտարարություն ողբերգական դեպքի առնչությամբ»։

Հիշեցնենք՝ ՌԴ Մի-24 ուղղաթիռը խոցվել էր Ադրբեջանի ուժերի կողմից նոյեմբերի 9-ին, Հայաստանի օդային տարածքում՝ Երասխ գյուղի մոտակայքում։ Ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել էր անձնակազմի 2 անդամ, 1-ը վիրավորվել էր։ Ադրբեջանը ներողություն էր խնդրել տեղի ունեցածի համար և ֆինանսական փոխհատուցում առաջարկել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ