Լոռիի կամավորական ջոկատների զորավարժանքներին մասնակցում են նաև կանայք ու աղջիկներ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Լոռիում կազմավորված կամավորական ջոկատների զորավարժանքներին մասնակցում են նաև լոռեցի կանայք ու աղջիկներ:

«Նրանց ներկայությունն ու մասնակցությունը մեզ ուժ են տալիս ու վերահավաստում՝ #հաղթելուենք»,- գրել է Լոռու մարզպետը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով իր ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում:

Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերին մասնակցում են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ