«Մենք ողջ հայությամբ աշխարհին ստիպեցինք մեզ հարգել…». Արամ Սարգսյան

Արամ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Մեր որձ բանակը ստիպեց Էրդողանին ու Ալիևին ընդունել, որ հայերը շատ ուժեղ կռվող են, իսկ հայ ժողովուրդը՝ արագ համախմբվող։

Մենք ողջ հայությամբ աշխարհին ստիպեցինք մեզ հարգել։ Ես հպարտ եմ, որ հայ եմ։

Ինչպես քիչ առաջ հայտնել էիք, Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար:

Այս որոշումը կայացվել է ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ