Սուքիասյանների ընտանիքը ևս 1 միլիոն դոլար նվիրաբերեց համահայկական հիմնադրամին

Գործարար Սուքիասյանների ընտանիքն այսօր փոխացեց ևս 500 միլիոն դրամ ի հավելումն դեռևս սեպտեմբերի 28-ին Հայէկոնոմ բանկով նվիրաբերած գումարներին։

«1 միլիոն դոլար + Ֆլեշմոբը շարունակվում է

Գործարար Սուքիասյանների ընտանիքն այսօր փոխացեց ևս 500 միլիոն դրամ ի հավելումն դեռևս սեպտեմբերի 28-ին Հայէկոնոմ բանկով նվիրաբերած գումարներին։

Կոչս բոլոր գործարարներին և բարերարներին՝ միանալ այս կարևոր նախաձեռնությանը։ Մեր թիկունքի ամրությունը հաղթանակի գրավականն է։

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները:

Շփման գծում ընթացող համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման փաստեր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ