Սպասվում է անձրև և ամպրոպ․եղանակի կանխատեսումը առաջիկա հինգ օրերին

Հանրապետության տարածքում՝

Հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-4-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 5-6-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին`  հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-6-ն աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հոկտեմբերի 2-ի երեկոյան, 3-ի գիշերը, 4-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 5-6-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 3-ի ցերեկը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ