Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուատ Օքթայը Վաշինգտոն կատարած այցի շրջանակում հանդիպել է հանրապետական սենատորներ Ջիմ Ռիշի ու Թոմաս Թալիսի և դեմոկրատ սենատոր Ջին Շահինի հետ:

Այս մասին հայտնել են լրատվամիջոցները։

Կողմերը քննարկվել են ԱՄՆ-ից F-16 կործանիչներ գնելու Թուրքիայի հայտը, Գազայի հատվածում տիրող իրավիճակը, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև շարունակվող հակամարտությունը, իրավիճակը Իրաքում և Սիրիայում, գործակցությունը ՆԱՏՕ-ի շրջանակում և ահաբեկչության դեմ պայքարը:

Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ԱՄՆ կենգրեսականների հետ հանդիպումներում քննարկել է նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև Կիպրոսի հարցը:

Թուրք պաշտոնյան նշել է՝ եթե ԱՄՆ-ը դադարեցնի աջակցությունը Քրդստանի աշխատավորական կուսակցությանը, կարող է նոր էջ բացվել երկկողմ հարաբերություններում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ