Մանվելի գործում Նիկոլ Փաշինյանն ունի 2 տարբերակ

Այսօր առավոտից Էջմիածնում բողոքի ակցիաներ էին ընթանում՝ ընդդեմ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման։

Ցուցարարները փակել էին Էջմիածնից Երևան տանող ճանապարհը։ Բողոքի ակցիայի մասնակիցների պահանջը շարունակում է մնալ նույնը՝ կրկին կալանավորել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին։

«Հասկանում եք՝ Մամվել Գրիգորյանը նախկին ռեժիմից մնացած մարդ է, այդ մարդուն ազատության  մեջ թողնելը Նիկոլ Փաշինյանի դեմ է, այսինքն՝ նախկին ռեժիմը կարող է սա միտումնավոր անել, որ մեր վարչապետի ռեյտինգն իջնի։ Կասեն՝ տեսեք, որ ասում էր՝ բոլորին տալու եմ պոլին, ոչ մի բան չի անում։

Պարոն Փաշինյանը փորձում է օրենքով բոլորին դատել՝ չխառնվելով արդարադատությանը։ Ինքն իր պայքարի ուղուց հետ չի կանգնում, մենք էլ մեր պայքարի ուղուց հետ չենք կանգնում, մենք փորձում ենք արդարադատությանը հիշեցնել, որ ինքը պետք է աշխատի օրենքով, այլ ոչ թե նախկին ռեժիմի մեխանիզմներով,֊ շարունակեց Ջիվան Աբրահամյանը։

տեսանյութը` 24news.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ