Դանակահարություն Սյունիքի Հարժիս գյուղում

Սեպտեմբերի 21-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Սյունիքի մարզի Հարժիս գյուղում ինքը «մարդ է խփել»: Այնուհետև «Գորիս» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել, որ որովայնի թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել 35-ամյա քաղաքացի:

Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները պարզել են, որ Հարժիս գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տղամարդուն դանակահարել է 23-ամյա համագյուղացին: Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է Գորիսի բաժին, ապա ներկայացվել է նախաքննական մարմնին:
Նախապատրաստվում են նյութեր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ