Աշոտյանը Ծառուկյանին Դոդ է ասում, Նաիրան՝ Սերժին անասուն է ասում… Սրանք իրար վերջին բառերով հայհոյում են, հետո սիրալիր ժպտում

Տարոն Չախոյանն իր ֆեյսուքյան էջում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով Արմեն Աշոտյանի գրառմանը: Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

Ու դեռ ոմանք ակնկալում են, թե էս անինքնասեր տեսակին պետք է լուրջ ընդունել։

Սա է սրանց պատկերը, իրար կվիրավորեմ, կհայհոյեն, վերջին բառերով կանպատվեն, իսկ հետո… իսկ հետո դասականի ասածի պես այդ «էջը կփակեն» ու նորից կսկսեն սիրալիր շփումը:

2015-ին էլ նույն բանն արեցին։ Սերժի թույլտվությամբ մինչև այդ Դոդի Գագոյին սարքել էին Ծառուկյան, հետո նորից սարքեցին Դոդի Գագո, հետո Ծառուկյանը այդ էջը փակեց ու կարճ ժամաակ անց նորից Դոդի Գագոյից դարձավ Ծառուկյան ու սիրալիր սեղմեց նույն Սերժի ձեռքը:

էդ նույն Աշոտյանն էր, որ Ծառուկյանին հիշեցնելով վերջինիս վանկարկումը համեմատում էր կոլբայի մեջ աճեցրած վիշապի հետ։

Էդ նույն Աշոտյանն էլ այսօր ընդունում Զոհրաբյան Նաիրայի պարզաբանումները, թե ինչու էր վերջինս Սերժին ԱՆԱՍՈՒՆ անվանել։

Խոսքեր չունեմ… տիկնայք և պարոնայք, արժանի եք իրար:

Ամենքդ էլ մի սանրի կտավ եք

ՀԳ. Գրառմանս մեջ և ոչ մի վիրավորական խոսք իմը չէ, պարզապես փաստերն եմ արձանագրել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ